Եգիպտացիները հեղափոխության 2-րդ ամյակը նշում են ոստիկանների հետ բախումներով

Կահիրեի «Թահրիր» հրապարակում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, որոնք պատրաստվում են այսօր՝ հունվարի 25-ին, նշել նախագահ Հոսնի Մուբարաքի տապալմանը հանգեցրած հեղափոխության 2-րդ ամյակը, հաղորդում է BBC-ն։

Ընդդիմությունն ու երիտասարդական շարժումների ակտիվիստներն ավելի վաղ կոչ էին արել հեղափոխության 2-րդ ամյակը նշել բողոքի զանգվածային ցույցերով՝ ուղղված Եգիպտոսի ներկայիս նախագահ Մուհամադ Մուրսիի դեմ, որին իրենք մեղադրում են հեղափոխական իդեալները դավաճանելու մեջ։

Ընդդիմությունը հայտարարել էր, որ իր համախոհները ցույցի են դուրս գալու նույն կարգախոսներով, ինչ երկու տարի առաջ՝ «Հաց, ազատություն, սոցիալական արդարություն»։

Մեկնաբանել