Հայրիկյանը եռօրյա հացադուլ կանի

ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօրվանից միանում է հացադուլ հայտարարած թեկնածու Անդրաս Ղուկասյանին և հայտարարում եռօրյա հացադուլ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայրիկյանը:

Նա նշեց, որ առավոտյան արդեն տեսակցել է Անդրիաս Ղուկասյանին: Հայրիկյանը վերջինիս ասել է, թե ինքը հացադուլ կանի, սակայն նրա կողքին նստել չի կարող, քանի որ գործեր ունի:

ԱԻՄ նախագահի խոսքով` երեք օր հետո ինքը կփորձի համոզել Ղուկասյանին միասին դադարեցնել հացադուլը:

Մեկնաբանել