ՀՀՇ-ն վերահաստատել է. ոչ մեկին չի սատարելու

Տեղի է ունեցել Հայոց Համազգային Շարժում կուսակցության նորընտիր վարչության և հանրապետական խորհրդի ընդլայնված նիստը. հաղորդել են ՀՀՇ լրատվական ծառայությունից:

ՀՀՇ հանրապետական խորհուրդը, ՀՀՇ կանոնադրության համաձայն, միաձայն քվեարկությամբ հաստատել է ՀՀՇ վարչության նախագահին, փոխնախագահին ու գործադիր քարտուղարին: ՀՀՇ վարչությունը հաստատել է ՀՀՇ Վանաձորի, Արմավիրի, Էջմիածնի, Աբովյանի, Չարենցավանի, Շենգավիթի, Էրեբունում Բերդի, Մարալիկի, Հրազդանի և Աշտարակի տարածքային խորհուրդների նախագահներին, ամփոփել ընտրական հանձնաժողովներում կուսակցության անդամների ներգրավման հարցը:

ՀՀՇ նորընտիր վարչությունը, քննարկելով նախագահական ընտրություններին ՀՀՇ կուսակցության մասնակցության հարցը, հավանություն է տվել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի` 2012թ. դեկտեմբերի 27-ին ընդունած որոշմանը` 2013թ. նախագահական ընտրություններին թեկնածուներից որևէ մեկին չսատարելու մասին:

Մեկնաբանել