Պարոն նախագահ, ներողություն խնդրեք Հայ ժողովրդից. Րաֆֆի Հովհաննիսյան

ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր տեսաուղերձով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից պահանջել է ներողություն խնդրել հայ ժողովրդից ստեղծված այն իրավիճակի համար, որի արդյունքում Հայաստանն այս հինգ տարիների՝ Ս.Սարգսյանի նախագահության տարիների ընթացքում լքել է շուրջ 200 հազար հայորդի:

Րաֆֆի Հովհաննիսյանը հավաստում է, որ պատրաստ է նոր Հայաստանի կերտման համար հատուցել կյանքով: «Միասին գնանք ու փաստենք, որ ոչ մի Սերժ կամ Ռոբերտ կամ Լևոն կամ Րաֆֆի ծառայելուց բացի այլ անելիք չունեն մեր երկրում: Իշխողների, վայելողների, շռայլողների շրջանն անցել է»,- ասել է նա:

Մեկնաբանել