Աֆրիկյան երկրները Մալի կուղարկեն 7,7 հազար զինվոր

Աֆրիկյան երկրները Մալի կուղարկեն 7,700 զինվոր այդ երկրի կառավարական զորքերին օգնության նպատակով, որոնք պայքարում են հյուսիսը զավթած իսլամիստների դեմ։ Այս մասին, ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի, հայտարարել է Կոտ դ’Իվուարի պաշտպանության նախարար Սումայլա Բակայոկոն։ Նախարարի խոսքով՝ միության անդամ երկրները կուղարկեն ընդհանուր առմամբ 5,7 հազ. զինվոր և ևս 2.000 զինվոր կուղարկվի Չադից, որը կազմակերպության անդամ չէ։

Համապատասխան հայտարարությունը նա արել է Արևմտյան Աֆրիկայի տնտեսական միության անդամ երկրների պաշտպանության նախարարների արտահերթ նիստում։

Հիշեցնենք, Մալիի հյուսիսը զավթած իսլամիստների դեմ պայքար է մղում 2,4 հազ. ֆրանսիացի զինվոր։

Մեկնաբանել