Այսօր Մելբուրնում ավարտվեց Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մրցաշարը։
Եզրափակիչում հանդիպել էին ժամանակակից թենիսի ուժեղագույն թենիսիստներից Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը, ովքեր այս մրցաշարում խաղում էին համապատասխանաբար առաջին և երրորդ համարներով։
Աշխարհի թիվ մեկ ռակետ Նովակ Ջոկովիչն այսօր ուժեղ էր բրիտանացուց, ում էլ հաղթեց 4 սեթում 6։7, 7։6, 6։3, 6։2 հաշվով։ Սա 26-ամյա թենիսիստի 4-րդ տիտղոսն է կարիերայի ընթացքում։
Հիշեցնենք, որ մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է մոտ 12 մլն դոլար։