Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը չորս տարի ժամկետով ընտրվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Սերբիայում այսօր ընթանում է ՈՒԵՖԱ-ի 49-րդ հերթական կոնգրեսը: Օրակարգի կետերից մեկն ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունն է:
ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնի ստանձնումը Մելիքբեկյանին չի պարտավորեցնում հրաժարական տալ ՀՖՖ նախագահի պաշտոնից։
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին համատեղության կարգով նաև ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ է։ Նա այդ պաշտոնում ընտրվել է 2023-ին։
***
Հայաստանի ֆուտբոլի երկրպագուներն ամիսներ շարունակ պահանջում են Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Ֆուտբոլասերները նրան մեղադրում են ֆեդերացիայի վատ կառավարման, ակումբների հետ խնդիրների և ազգային հավաքականի պարտությունների համար։