Մինսկի խմբի հայտարարությունը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հաղորդագրություն են տարածել իրենց՝ հունվարի 28-ին Փարիզում կայացած հանդիպման մասին:

«Խաղաղ գործընթացը խթանելու նպատակով համանախագահները նախարարների հետ շարունակեցին իրենց քննարկումները աշխատանքային առաջարկի շուրջ, որը նրանք կողմերին ներկայացրել էին 2012թ. հոկտեմբերին: Նրանք մտքեր փոխանակեցին վստահությանն ամրդապնդմանն ուղղված հնարավոր միջոցառումների մասին:

Համանախագահները վերահաստատեցին իրենք 2011թ. ապրիլի 14-ի և 2012թ. հուլիսի 13-ի հայտարարությունները և նախարարների հետ քննարկեցին Լեռնային Ղարաբաղի օդանավակայան և օդանավակայանից քաղաքացիական թռիչքներին վերաբերող խնդիրները:

Արտգործնախարարները և համանախագահները ընդգծեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորությունը՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափ: Արտգործնախարարները վերահաստատեցին իրենց աջակցությունը խաղաղ կարգավորմանը և բանակցությունները շարունակելուն: Նախարարները և համանախագահները համաձայնեցին առաջիկա շաբաթներին անցնել խաղաղ կարգավորման հետագա քննարկումներին»,- նշված է համանախագահների և արտգործնախարարների տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել