Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի հարցում գնդակը Հայաստանի դաշտում է և չպետք է ժամանակ կորցնել. այս մասին նա հայտարարել է ապրիլի 9-ին Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի կազմակերպած համաժողովին, որը կրում է «Առերեսվելով նոր աշխարհակարգին» խորագիրը։
Անդրադառնալով Հայաստանի Սահամանադրության վերաբերյալ ադրբեջանական պահանջին՝ Ալիևը նշել է, որ այդ հարցից [լուծումից] հետո կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել և դրանով հանդերձ Հարավային Կովկասի՝ ինտեգրված տարածաշրջան լինելու համար որևէ խոչընդոտ չի մնա։
«Սակայն, եթե իրատեսորեն խոսենք, ապա դա չի նշանակում, որ Հայաստանի հետ իսկույն ընկեր ենք դառնալու։ Այս հարցում վաղ է խոսել որոշակի տնտեսական ինտեգրման մասին, սակայն փոքր քայլեր նախաձեռնելով՝ կարող ենք վստահություն ստեղծել»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։ Ըստ նրա՝ Բաքուն վերջերս այդ ուղղությամբ «ջանքեր է գործադրել և այժմ սպասում է Հայաստանի դիրքորոշմանը»։
Ադրբեջանի նախագահն ավելի վաղ քանիցս հնչեցրել է Երևանից ունեցած հիմնական պահանջները։ Երկու գլխավոր պահանջները վերաբերում են Հայաստանի Սահամանդրության փոփոխությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։