Գլխավոր Լրահոս

Հայաստանը պատրաստ է ստուգել ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը միջազգային փորձագետների հետ․ ԱԳՆ

Հայաստանը պատրաստ է ստուգել ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը միջազգային փորձագետների հետ․ ԱԳՆ

Հայաստանը պատրաստ է ստուգել Ադրբեջանին տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Վերջին օրերին պաշտոնական Բաքուն կրկին սկսել է Հայաստանից ականապատ տարածքների «ճշգրիտ քարտեզներ» պահանջել, մեղադրելով, թե «Երևանի փոխանցած քարտեզների 25 տոկոսն է միայն ճշգրիտ»։

Անի Բադալյանը, շեշտելով մարդասիրական հարցերի կարևորությունը, հիշեցրել է, որ  2021-ի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանը միակողմանիորեն Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի 972 գրանցամատյան՝ առանց նախապայմանների։

«Ավելին, հավատարիմ մնալով մարդասիրական հարցերում համագործակցության սկզբունքներին, 2024-ի սկզբին հարցումների միջոցով Հայաստանը կազմել և Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի նոր գրանցամատյաններ։ Ադրբեջանը շարունակաբար հարցականի տակ է դնում այս քարտեզների ճշգրտությունը՝ չնայած մեր հայտարարություններին, որ չկան «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ։ Հայաստանը, թե՛ նախկինում, թե՛ այժմ պատրաստ է ստուգել այս քարտեզների ճշգրտությունը՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ»,- գրել է Բադալյանը։

ԱԳՆ ներկայացուցիչը նաև հավելել է, որ Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու պահանջը, որում Ադրբեջանը մեղադրել էր Հայաստանին ականապատման գործողությունների մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում