«Շանհայ Շենխուայի» և Կոտ-դ’Իվուարի հարձակվող Դիդյե Դրոգբան դարձել է Ստամբուլի «Գալաթասարայի» խաղացող:
Երկուշաբթի օրը թուրքական ակումբի պաշտոնական կայքում հայտարարվել էր «Չելսիի» նախկին հարձակվողի հետ պայմանագիր ստորագրելու մասին:
«Դրոգբան ասել է, որ մեծ ուրախությամբ հանդես կգա «Գալաթասարայի» նման խոշոր ակումբում: Նա հանդիպել է մեր մարզիչ Ֆաթիհ Թերիմի հետ, ապա որոշել է միանալ մեզ», – ասել է թուրքական ակումբի նախագահ Ունալ Այսալը:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտին Դրոգբան կվաստակի 2 մլն եվրո, իսկ հաջորդ մրցաշրջանում նրա աշխատավարձը կկրկնապատկվի: Ամեն անցկացրած հանդիպման համար աֆրիկացին կստանա լրացուցիչ 15 հազար եվրո: