Գլխավոր Լրահոս

ՃՏՊ-ների հետևանքով Հայաստանում տարեկան հարյուրավոր մարդիկ են զոհվում

ՃՏՊ-ների հետևանքով Հայաստանում տարեկան հարյուրավոր մարդիկ են զոհվում

2025-ի առաջին եռամսյակում Հայաստանում 988 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, որի հետևանքով զոհվել է՝ 60, վիրավորվել 1391 մարդ։ Այս մասին հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը՝ Ազգային ժողովում, ճանապարհային երթևեկության անվտանգության թեմայով լսումների ժամանակ։

Խաչատրյանը ներկայացրել է նաև 2024-ի վիճակագրությունը, ըստ որի՝ Հայաստանում գրանցվել է 4,314 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով 333 մարդ մահացել է, 6,116-ը՝ վիրավորվել:

«10 տարվա ընթացքում, խաղաղ պայմաններում 3 մլն բնակչություն ունեցող երկրում ունենում ենք 3,600-ից ավելի զոհ, մոտ 70,000 վիրավոր, որոնցից 2000-3000-ը ձեռք են բերում ցմահ հաշմանդամություն»,- ասել է Խաչատրյանը։

Արմեն Խաչատրյանը ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտի բացերը պայմանավորում է նրանով, որ չկա միասնական կառավարում։  

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առանձին է իրականացնում քաղաքականություն, ՆԳՆ-ն՝ առանձին, ՏԻՄ-երն էլ իրենց հերթին՝ առանձին։ Արդյունքում չկա միասնական մոտեցում։ Իսկ նման կարևոր հարցում պետությունը պետք է ունենա կենտրոնացված և համակարգված քաղաքականություն»,- ասել է Խաչատրյանը։ 

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի խոսքով՝  վարչապետի որոշմամբ՝ ձևավորվել է համապատասխան միջգերատեսչական հանձնաժողով, որն ուղղված է հենց գերատեսչությունների միջև համագործակցության խորացմանը և բարեփոխումների օրակարգի ձևավորմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում