Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին:
Մոսկվան պատրաստակամություն է հայտնել աջակցել Երևանին և Բաքվին՝ հաղթահարելու առկա հակասությունները՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու, ինչպես նաև տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման հարցում, հումանիտար հարցերը լուծելու համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համաձայն։
«Վերահաստատում ենք մեր կոչը Բաքվին և Երևանին՝ զսպվածություն դրսևորել, քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար և խուսափել ցանկացած գործողություններից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը», – ասել է Զախարովան։
Մեկ ամիս շարունակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրադադարի խախտման վերաբերյալ հաղորդագրություններ է տարածում, որոնք Հայաստանի ՊՆ-ն հերքում է։