Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին:

Մոսկվան պատրաստակամություն է հայտնել աջակցել Երևանին և Բաքվին՝ հաղթահարելու առկա հակասությունները՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու, ինչպես նաև տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման հարցում, հումանիտար հարցերը լուծելու համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համաձայն։

«Վերահաստատում ենք մեր կոչը Բաքվին և Երևանին՝ զսպվածություն դրսևորել, քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար և խուսափել ցանկացած գործողություններից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը», - ասել է Զախարովան։

Մեկ ամիս շարունակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրադադարի խախտման վերաբերյալ հաղորդագրություններ է տարածում, որոնք Հայաստանի ՊՆ-ն հերքում է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում