ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած առևտրային պատերազմն ունի ռազմավարական նպատակ՝ ստիպել այլ երկրների ղեկավարներին նստել բանակցությունների սեղանի շուրջ և սահմանափակել Չինաստանի ազդեցությունը. «ՍիվիլՆեթ բիզնես»-ի հետ հարցազրույցում այս կարծիքն է հայտնում ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:
Նախկին նախարարի գնահատմամբ՝ Թրամփի քաղաքականությունն արդեն իսկ արդյունք է տալիս. բազմաթիվ երկրներ դիմում են Միացյալ Նահանգներին՝ մաքսատուրքերի շուրջ բանակցություններ սկսելու առաջարկով:
Թրամփի ռազմավարությունը, ըստ Արամյանի, պարզ է՝ նախ խախտել միջազգային առևտրային կարգը, ապա այն վերակառուցել ԱՄՆ շահերին համապատասխան: «Կստացվի, թե ոչ, այլ հարց է»,- նշում է նա: