Աշխարհի մարաթոնի ամենածեր վազողը 101 տարեկան է:
Facebook profile-ը բացահայտում մարդու հոգեկան վիճակը:
Հունվար 29-ին հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, ջերմաստիճանի նվազում:
-
Անկախության հռչակագրի և Սահմանադրության երկվությունը վտանգավոր է. ՍԴ նախագահ
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում պարզաբանել է ՍԴ վերջին որոշումը, որով հստակեցվել է Սահմանադրության և Անկախության հռչակագրի հարաբերակցությունը: Դիլանյանի խոսքով՝ այս որոշմամբ սահմանազատվել է Սահմանադրությունը. դրա անհրաժեշտությունը պայմանավորված էր երկու հիմնարար փաստաթղթերի միջև առկա իրավական երկվության վերացման հրատապությամբ: Հարցազրույցի ընթացքում ՍԴ նախագահն անդրադարձել է նաև հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող մեկ այլ թեմայի՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենսդրության վերաբերյալ դիմումի քննության ձգձգման պատճառներին: Նա նաև խոսել է դատական իշխանության անկախության ամրապնդման հրատապ խնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների մասին:
-
Մենք չե՛նք սիրում մեր երեխաներին. Կրթության տապան
Մենք իսկապես չենք սիրում մեր երեխաներին, քանզի սերը հոգատարություն է։ Եկեք քայլենք Երևանով։ Արդյոք երեխաների համար կա՞ն բավականաչափ այգիներ, հեծանիվ քշելու ու խաղալու տարածքներ, արդյոք մենք հոգացե՞լ ենք երեխաների անվտանգության մասին։ Չենք հոգացել. Երևանն իրականում դարձրել ենք մեծահասակների քաղաք։ Կրթության տապանի հոբելյանական՝ 100-րդ թողարկումը երեխաների հանդեպ մեր սիրո մասին է։
-
Հայաստանի ու Ադրբեջանի միջև էսկալացիայի որևէ հիմք չկա. Փաշինյան
Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում էսկալացիայի որևէ հիմք չկա. դեկտեմբերի 4-ին կառավարության ու խորհրդարանի հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Խաղաղության պայմանագրի աշխատանքի 90 տոկոսը արված է, մնում է վերջին ջանքը գործադրել՝ ստորագրել խաղաղության պայմանագիր»,- ասաց նա՝ բացառելով, որ ՀՀ-ն կանի որևէ քայլ, որը նպատակաուղղված կլինի իրավիճակի ապակայունացմանը։ «Մեր երկրում 200 քառակուսի կիլոմետր օկուպացված է, բայց հայտարարել ենք, որ այդ տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր մեր օրակարգում չկա ու չի լինելու։ Ինչո՞ւ։ Քանի որ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի հաստատումը հնարավորություն է տալիս, որ բանակցային-իրավական հիմքի վրա այդ հարցը լուծենք»,- նշեց վարչապետը։
-
Օրինական բոլոր միջոցները կգործադրվեն Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու համար. Փաշինյան
Օրինական բոլոր միջոցները կգործադրվեն Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու համար. խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչպե՞ս են նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսում առկա անձնական տվյալները անկախ մարմնից՝ Հակակոռուպցիոն կոմիտեից, հայտնվել վարչապետի սեղանին». հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին այս հարցն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ «Աղազարյանի հեռախոսը իմ սեղանին չի հայտնվել։ Հովիկ Աղազարյանի հեռախոսը քրեական վարույթի շրջանակում առգրավվել է անկախ մարմնի կողմից (Հակակոռուպցիոն կոմիտե – խմբ.)։ Անկախ մարմինը բոլոր ընթացակարգերն ու թույլտվություններն ունենալով քննչական հանձնարակական է տվել մեկ այլ մարմնի, որն այդքան էլ անկախ չէ, ու այդ մարմինը երբ քննչական հանձնարարականը կատարել է, բախվել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ […]
-
ՀԱՊԿ վերադառնալու «անդառնալիության կետն անցել ենք». Նիկոլ Փաշինյան
Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում անդառնալիության կետն արդեն անցել է, խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ ՀԱՊԿ-ը չէր կարող կռվել Լեռնային Ղարաբաղում և որ Հայաստանի վրա հարձակում չի եղել։ Փաշինյանի խոսքով՝ թե՛ 2021-ին, թե՛ 2022-ին ՀՀ-ի նկատմամբ իրականացվել է ագրեսիա. «Ընդ որում, դա եղել է այն բանից հետո, երբ մենք տեսել ենք, որ իրադարձությունները զարգանում են այդ ուղղությամբ ու այդ հարցը քննարկել ենք մեր դաշնակցների հետ։ Իրենց արձագանքը եղել է այն, որ նման բան չի կարող լինել, քանի որ ՀՀ սահմանները մեզ համար կարմիր գիծ են»։ «Երբ ոտնձգությունը տեղի է […]
-
Ավստրալիայի ներդրողները Արենիում. պայքար համակարգի դեմ
Գևորգ Թոսունյան 2021-ին Արմինե Հակոբյանն ու նրա ամուսինը՝ Լեոնարդ Ուիքսը, Ավստրալիայից տեղափոխվելով Հայաստան, որոշել են ներդրում անել Արենիում։ Նրանց նպատակն էր զարգացնել մասնավորապես Վայոց ձորի սակավաբնակ գյուղերը։ ՄԱԿ-ի նախկին աշխատակից Լեոնարդը, որն Ավստրալիայի և Նոր Զելանդիայի քաղաքացի է, երկար տարիներ աշխատել է տարբեր երկրներում, այդ թվում՝ Օմանում և Թաիլանդում։ Հայաստան տեղափոխվելուց հետո զույգը որոշել է հյուրանոց բացել։ Նրանք, սակայն, բախվել են մի շարք լուրջ մարտահրավերների, որոնցից ամենամեծը՝ արդարադատության խնդիրն է։ Հյուրանոցի կառուցման ընթացքում նախ բախվել են լոգախցիկների պատվերի հետ կապված խաբեության, երբ 2 մլն դրամի կանխավճար անելուց հետո ապրանքը չեն ստացել։ Չնայած առկա տեսաձայնագրությանը, որտեղ մատակարարը խոստովանում է խաբեությունը, ոստիկանությունը […]