Մայիսի 9-ին Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք ամենամյա շքերթից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունենալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր, որ այս տարի Մոսկվայում կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին։