Բեռլինալեի ժյուրին կնախագահի չին ռեժիսոր Վոնգ Կար Վայը

Չին հայտնի ռեժիսոր Վոնգ Կար Վայը կգլխավորի 63-րդ Բեռլինալեի ժյուրին: Կինոփառատոնը կանցնի գերմանական մայրաքաղաքում փետրվարի 7-17-ը՝ հայտնել է փառատոնի տնօրեն Դիտեր Կոսլիկը:

«Ոսկե» և «Արծաթե արջերին» կհանձնի յոթ հոգուց բաղկացած ժյուրին, որի կազմում են գերմանացի ռեժիսոր Անդրեաս Դրեզենը, ամերիկացի դերասան Թիմ Ռոբինսը, հույն ռեժիսոր և պրոդյուսեր Աթինա Ռաշել Ցանգարին, իրանցի ռեժիսոր Շիրին Նեսհաթը, դանիացի ռեժիսոր Սյուզանե Բիրը և ամերիկացի ռեժիսոր Էլեն Կուրասը:

Բեռլինալեին կմասնակցի ավելի քան 400 ֆիլմ՝ 70 երկրից: Հիմնական մրցութային ծրագրում ընդգրկված է 19 ժապավեն: Այս անգամ փառատոնին կմասնակցեն ավելի շատ ֆիլմեր արևելաեվրոպական երկրներից՝ Ռուսաստանից, Ռումինիայից և Լեհաստանից:

Մեկնաբանել