Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի հանդիպումը 

Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի հանդիպումը: Այս մասին Անթալիայից հայտնում է ՍիվիլՆեթի լրագրողը:

Միրզոյանի հետ հանդիպումից առաջ Ֆիդանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Վերջին անգամ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Ստամբուլում՝ 2024-ի հոկտեմբերին «3+3»-ի շրջանակում:

Արարատ Միրզոյանն Անթալիայի ֆորումին մասնակցել է նաև 2022-ին և 2024-ին։ 2022-ին Անթալիայում Միրզոյանը հանդիպել էր Թուրքիայի այդ ժամանակվա ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, իսկ 2024-ին՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։

Մեկնաբանել