Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, պատմաբան և հետազոտող Վահրամ Տեր-Մաթևոսյանը և ՍիվիլՆեթի Կարեն Հարությունյանը զրուցում են 2018-ից հետո Արցախյան հակամարտության հետազոտության խնդիրների մասին։
Վահրամ Տեր-Մաթևոսյանը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ երկու հետազոտական աշխատանքների համահեղինակ է՝ «Հեղափոխությունից պատերազմ։ Վերծանելով Հայաստանի պոպուլիստական արտաքին քաղաքականության որոշումների ընդունման գործընթացը» (From ‘revolution’ to war: Deciphering Armenia’s populist foreign policy-making process) և «Քաղաքական հաղորդակցությունը 2020-ի պատերազմի ընթացքում։ Պարտության նախապատրաստում» (Political communication during the 2020 war: Setting the stage for defeat)։