Տիգրան Գրիգորյան
Մարտի 29-ին Երևանում արցախցի փախստականների կազմակերպած հանրահավաքից հետո հակաարցախյան ատելության խոսքի նոր ալիք բարձրացավ Հայաստանում, որի հիմնական խթանողը իշխող ուժն է։ Իշխանական տարբեր գործիչներ, լրատվամիջոցներ, իշխանական օրակարգը սպասարկող հանրային գործիչներ և բլոգերներ վերջին երկու շաբաթվա ընթացքում թիրախավորում են արցախցիներին՝ նպաստելով փախստականների նկատմամբ ատելության մթնոլորտի աճին Հայաստանում։
Այս գործընթացին զուգահեռ տեղի են ունենում այդ թեմայով քննարկումներ, որոնց ընթացքում հնչեցված որոշ թեզեր սակայն շատ հաճախ խեղաթյուրում են կատարվողի էությունը և թույլ չեն տալիս պատշաճ գնահատական տալ դրան։
Առաջին միտումը, որը նկատելի է վերջին օրերի քննարկումների ընթացքում, ատելության այս նոր ալիքի պատասխանատվության բեռն ընդդիմության և իշխանության միջև կիսելն է։ Այս միտումը տարբեր դրսևորումներ է ստանում, բայց հիմնական ուղերձն այն է, որ արցախցիների նկատմամբ ատելության նոր ալիքի պատճառը ընդդիմության կողմից ներքաղաքական նպատակներով նրանց հետ կապված հարցերի շահարկումն է։ Մի կողմ թողնելով հարցի բարոյական կողմը՝ պետք է նշել, որ փախստականների ուղիղ թիրախավորումը, նրանց նկատմամբ ատելության խոսքի տարածումը չի կարելի նույն նժարի վրա դնել քաղաքական նպատակներով հարցի շահարկման հետ։ Վերջիվերջո, Հայաստանի բոլոր իշխանություններն ու ընդդիմությունները մշտապես շահարկել են Արցախի և արցախցիների հետ կապված խնդիրները՝ իրենց նպատակներին հասնելու համար։ Այդ առումով իշխող ուժը բացառություն չէ։
Տեղին է հիշեցնել, որ հենց «Քաղաքացիական պայմանագիրն» էր Արցախի հարցում գերպոպուլիստական ծրագրով մասնակցում 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ խոստանալով օրակարգում պահել Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի խնդիրը, առաջ շարժվել «անջատում հանուն փրկության» մոտեցմամբ և արձանագրելով, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Ընտրություններից անմիջապես հետո այս դիրքորոշումներից որևէ մեկը չէր հայտնվել կառավարության ծրագրում։
Մինչպատերազմական շրջանի արկածախնդիր քաղաքականությունը ևս բոլորին հայտնի է, և դրա հիշեցման կարիքը չկա։
Արցախի և արցախցիների խնդիրները ներքաղաքական նպատակներով մանիպուլացնելու հարցում իշխանութունը ընդդիմությանը վստահաբար չի զիջում։ Այդ առումով քաղաքական մակարդակում հարցի շահարկումը և մարդկանց նկատմամբ պաշտոնական մակարդակով ատելություն տարածելու հարցը պետք է հստակ տարանջատել։
Էական տարբերություն կա ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի կողմից փախստականներին «մսացու» անվանելու, իշխանությանը պատկանող լրատվամիջոցների կողմից մի ամբողջ խոցելի խմբի նկատմամբ ատելության խոսքի տարածման, իշխանական պատգամավորների կողմից կենցաղային մակարդակում գոյություն ունեցած կարծրատիպերի լեգիտիմացման և խնդիրը քաղաքական նպատակներով շահարկելու միջև։ Սրան կարելի է ավելացնել նաև այն հանգամանքը, որ յուրաքանչյուր իշխանություն միշտ պարտավոր է պատասխանատվության ավելի բարձր աստիճան ցուցաբերել զգայուն հարցերում։ Այդ առումով ամեն անգամ իշխող ուժի այս պահվածքի քննադատությանը զուգահեռ ընդդիմության պատասխանատվության ընդգծումը առնվազն տարակուսանք է առաջացնում։
Այս թեմայի հետ կապված երկրորդ խնդիրն այն է, որ շատերը փորձում են հավասարության պատրանք ստեղծել նաև ատելության և կարծրատիպերի հարցում։ Մասնավորապես, պնդում է արվում, որ ինչպես հայաստանցիներից շատերի մոտ կան ատելություն ու կարծրատիպեր ղարաբաղցիների նկատմամբ, այնպես էլ հակառակը։ Այս պնդումը համապապատասխանում է իրականությանը, բայց որևէ առնչություն չունի ներկայիս գործընթացի հետ։ Կենցաղային մակարդակում երկու հասարակությունների միջև փոխադարձ կարծրատիպեր ու նախախնամություններ գոյություն ունեցել են վերջին տասնամյակների ընթացքում։ Դրանց պատճառները լուրջ ուսումնասիրության կարիք ունեն։ Բայց այն, ինչ տեղի է ունենում այս փուլում, ամենաբարձր մակարդակով այդ կարծրատիպերի լեգիտիմացումն է իշխանությունների կողմից՝ սեփական ներքաղաքական խնդիրների լուծման համար։ Սա աննախադեպ իրավիճակ է, երբ երկրի իշխանությունները ատելության խոսքը գործիք են դարձրել մի ողջ խմբի նկատմամբ։ Եվ կեղծ հավասարությունը հենց այստեղ է, երբ պաշտոնական մակարդակով իրականացվող այս քարոզչությանը փորձում են հակադրել առանձին արցախցիների ատելության խոսքը՝ այս խնդիրը ներկայացնելով որպես երկկողմ գործընթաց։ Միայն իշխանության այս պահվածքի միանշանակ դատապարտումից հետո կարելի է անցնել վերոնշյալ երկկողմանի կենցաղային մակարդակի կարծրատիպերի քննարկմանը։
Արցախցիների դեմ ատելության խոսքի նոր ալիքին առնչվող մյուս մոլորությունը, որը կարելի է նաև ինքնախաբեության փորձ անվանել, այն է, որ նման խնդիր գոյություն ունի միայն ֆեյսբուքում կամ որ այդ խնդիրը չափազանցված է։ Վստահաբար, առօրյա կյանքում ատելության խոսքի և խտրականության դրսևորումները շատ ավելի քիչ են, քան առցանց տիրույթում, բայց դրանք, այնուամենայնիվ, կան։ Այդ առումով մարդիկ, որոնք այդ ատելության խոսքի թիրախում չեն, դժվար թե կարողանան գնահատել երևույթի իրական ծավալները։
Այս բոլոր միտումների գլխավոր բացասական արդյունքը, սակայն, այն է, որ ատելության խոսքի քաղաքական նպատակներով գործիքայնացումը մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենում։ Այս իրավիճակը կարելի է բնութագրել որպես ատելության փակ շղթա, երբ կենցաղային մակարդակում գոյություն ունեցող կարծրատիպերը լեգիտիմացվում են քաղաքական իշխանության և նրանց սպասարկող դերակատարների կողմից և ավելի մեծ թափ ստացած վերադառնում կենցաղային մակարդակ։ Արցախցիների, նրանց խնդիրների վերաբերյալ իրազեկվածության ցածր մակարդակը պարարտ հող է ստեղծում այդպիսի քարոզչության համար։
Դեռևս 2023 թվականի սեպտեմբերին ակնհայտ էր որ իշխանությունները չեն վարանելու այս շատ զգայուն հարցը ներքաղաքական նպատակներով օգտագործելու համար։ Այն պարագայում, երբ Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո արցախցիները դեռևս գտնվում էին Լեռնային Ղարաբաղում, իշխանական լրատմավիջոցները գրում էին «ջարդարար ղարաբաղցիների» մասին, որոնք փորձում են ոչնչացնել Հայաստանի պետականությունը։ Դրանից հետո ևս ներքաղաքական բոլոր սրացումների ժամանակ իշխանությունները ինտենսիվացնում էին ատելության քարոզը՝ փորձելով իրենց դեմ բողոքը տեղափոխել «հայաստանցի-ղարաբաղցի» ներազգային առճակատման դաշտ։ Սա չափազանց վտանգավոր մոտեցում է, որը երկարաժամկետ կտրվածքով կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Հայաստանի համար։ Եվ սա է պատճառը՝ ինչու առանց «բայց»-երի և կեղծ հավասարություն ստեղծելու փորձերի այս պահվածքը պետք է դատապարտվի հասարակության ակտիվ և անկախ հատվածի կողմից։
I share the pain and deep disappointment in social hatred between Armenian of Armenia and Armenian of Artsakh.
However I disagree strongly about the layout of problem by author of above article. Armenia is in existential situation now, Azerbaijan is firing, Turkey continue to blockade Armenia, Russia is threatening openly and destabilizing Armenia using Armenian 5 column on the background and here our sisters and brothers from Kharabagh, are willingly joining in every single protest waged against democratically elected of Armenian government, just check in the tent in opera square, who are the people , with whom Kharabagh figure heads such as Mr. Artak Beklaryan are negotiating with.
Kharabagh people should work with the legitimate government of Armenia to overcome their difficulties ( some are already doing and doing very successfully ) Not becoming a vehicles for destroying the Armenian statehood