Հնարավոր է՝ Չինաստանի արժեթղթերի շուկայի կարգավորման հանձաժողովը ոսկու բազայով բորսայական հիմնադրամ (Exchange Traded Fund, ETF) ստեղծի, որը հնարավորություն կտա ընդլայնել ներդրողների համար նախատեսված գոծիքակազմը: Չինաստանի կարգավորիչի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ոսկու աճող շուկան ներդրումային դիվերսիֆիկացված գործիքակազմի անհրաժեշտություն ունի: Հիմնադրամի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ տարվել են վերջին մի քանի տարում, և այն կսկսի գործել մոտ ապագայում:
Բորսայում հնարավոր կլինի ներդրումներ անել նաև Շանհայի ոսկու բորսայի սփոթային պայմանագրերի հիման վրա:
«Ոսկու» ETF-ները ներկայում մեծաթիվ գործարքներ են կատարում գլոբալ խոշոր ֆինանսական շուկաներում: 2012թ. հուլիսին նրանց թիվը կազմել է ավելի քան 240՝ $140 մլրդ ակտիվներ ընդհանուր ծավալով:
Չիանստանը աշխարհում ոսկու խոշոր գնորդներից և սպառողներից է: 2011թ. այս երկրում 361տ ոսկի է արտադրվել, սպառումը կազմել է 761թ.: Այս երկրում ոսկու աճող պահանջարկը վկայում է չինացի ներդրողների՝ ոսկին ռիսկերի հեջավորման համար օգտագործելու ձգտման մեծացման մասին՝ բորսայական թույլ շուկայի և գնաճային մտավախությունների ֆոնին:
Ներկայում չինացի ներդրողները հիմնականում ոսկու մեջ են ներդրումներ կատարում՝ գնելով ոսկու սալիկներ: Բացի այդ՝ երկրում գործում է ոսկու չորս հիմնադրամ, որոնք հիմնականում «մասնագիտացած» են ներքին ներդրումային կառույցների մեջ և հնարավորություն են տալիս չինացի ներդրողներն գնել օտարերկրյա ոսկու ակտիվներ: