Դպրոցների աշխատանքի դադարեցման վերաբերյալ լուրերը կեղծ են

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում ակտիվորեն տարածվում են գրառումներ` իբր դադարեցվելու է բոլոր դպրոցների աշխատանքը։

«Ուշադրություն․ Դադարեցվելու է բոլոր դպրոցների աշխատանքը»,-նշված է գրառման մեջ։

Սակայն այս լուրերը կեղծ են։

Ֆեյսբուքյան մի շարք էջերում տարածվող հրապարակումներին կցված է arm.arminfonews.ru կայքի հղումը։ Հոդվածը միաժամանակ հայերեն և ռուսերեն լեզուներով է, ենթադրաբար, երկու լեզուներով խոսող լսարանին թիրախավորելու համար։

Հոդվածում բացակայում են դպրոցների աշխատանքի դադարեցման հստակ պատճառաբանությունները։ Փոխարենը բերված են ընդամենը որոշ «ենթադրություններ»։

«Ոմանք դա կապում են առողջապահական խնդիրների հետ, մյուսները՝ քաղաքական կամ կառավարչական որոշումների»,-նշված է հոդվածում։

#CivilNetCheck-ի հետ զրույցում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հերքեցին այս տեղեկությունները՝ վստահեցնելով, որ դպրոցների աշխատանքը դադարեցնելու որևէ որոշում չկա։ Իսկ նման լուրեր տարածելու հիմնական նպատակը գրառմանը կցված կայքի դիտումներն ապահովելն ու դրանից եկամուտ ստանալն է։

Մեկնաբանել