Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում մասնակցել է Ռասմուսեն Գլոբալ խմբի կազմակերպած «Խաղաղության խաչմերուկ» թեմայով քննարկմանը, որին ներկա են եղել ԵՄ կառույցների և անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ: Այս մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկման առանցքում են եղել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված քայերը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերը: Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և ընդգծվել նախագծի կարևորությունը որպես Եվրոպան Ասիային կապող կարևորագույն հանգույց: