Հրապարակվում է որպես գովազդ
«Հայաստանը մշտապես եղել է քարերի արտադրության, մշակման, բարձր ինժեներական մշակույթի երկիր, ինչի մասին են վկայում մեր եկեղեցիները, խաչքարերը։ Դա մեկ բան է փաստում՝ մենք քարի հետ խոսել ենք միշտ նույն լեզվով։ Քարը մեզ համար եղել է դիմադրողականության խորհրդանիշ, և այսօր մենք համախմբվել ենք մի նախաձեռնության շուրջ, որի հիմքում ընկած են ազգային արժանապատվությունը, պատմական պատասխանտվությունը և հստակ տեսլականը ապագայի նկատմամբ»։
Ապրիլի 17-ին «Կոնգրես» հյուրանոցում ազդարարվեց Քարարտադրողների միության պաշտոնական բացումը՝ տալով բացառիկ մեկնարկ մեր երկրի ամենահարուստ ռեսուրսներից մեկի՝ քարի արտադրության կառավարմանը։
Քարարտադրողների միության պաշտոնական բացմանը ներկա էին Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, ինչպես նաև Հնդկաստանի, Պարսկաստանի և Իտալիայի դեսպանատների ներկայացուցիչներ։
Քարարտադրողների միության հիմնադիր, արդյունաբերական գործընթացների ավտոմատացման փորձագետ, հանքարդյունաբերության, լեռնահարստացման արդյունաբերության և արտահանման մասնագետ Տարոն Բադալյանը ողջույնի խոսքում նշեց, որ սա «երկրի տնտեսության, մշակույթի և արդի աշխարհի պահանջների համատեքստում վաղուց հասունացած պահ էր»։
«ՀՀ-ում կա հազարից ավելի գրանցված քարարտադրող ընկերություն, բայց փաստացի գործում են ոչ ավելի, քան 300-ը։ Նրանք տարանջատված՝ փորձում են ինքնուրույն լուծել իրենց առաջ ծառացած խնդիրները։ Քարարատադրողների միությունը ստեղծված է այդ մարդկանց ձայնը լսելի դարձնելու և առաջացած խնդիրները լուծելու համար»,- ասաց Բադալյանը՝ առանձնացնելով այդ խնդիրներից մի քանիսը։

Դրանք են՝ պետական մարմինների հետ բարդ հարաբերությունները, արտահանման խոչընդոտները, միջազգային մակարդակի բարձրաստիճան արտոնագրման խնդիրները և շուկաների դժվարահասանելիությունը։
Բադալյանը նաև ներկայացրեց ռազմավարական ուղղությունները. «Հայկական տաղավարներ համաշխարհային ցուցահանդեսներում, քարի արտադրության և մշակման ուսումնական ծրագրեր, հետազոտական կենտրոններ և վերլուծական հոդվածներ, տեխնոլոգիական թարմացում, ավտոմատացում, թվայնացում, ինչպես նաև հայկական քարի փառատոն»։ Այս տարի «Armenian Stone Fest 2025»-ը տեղի կունենա հուլիսի 11-12-ը:
Փառատոնը նպատակ է ունենալու միջազգային հետաքրքրություն առաջացնել հայկական եզակի ապարների նկատմամբ, ինչպիսիք են տուֆը, տրավերտինը, բազալտը և մարմարը:
Չբացելով փակագծերը՝ դիզայներ, քանդակագործ և ոսկերիչ Արման Նուռը նշեց, որ փառատոնին հայկական արվեստը կներկայացվի հայկական քարով՝ ավելացնելով, որ կարևոր է հասկանալ, թե կոնկրետ ինչպես կարող ենք կիրառել այդ ռեսուրսը այն ավելի ճանաչելի և բովանդակալից դարձնելու համար:
Քարարտադրողների միության նախագահը նաև շեշտեց, որ միությունը լսելի է դարձնելու բոլորի ձայները՝ բանվորի, սեփականատիրոջ, դիզայների, արտահանման մասնագետի։
«Երբ մեր երեխաները քայլեն այլ երկրներում և տեսնեն շենքեր՝ կառուցված հայկական քարերով, նրանք կհասկանան, որ սա ոչ միայն նյութ է, այլև ինքնություն»,- շարունակում է Բադալյանը։
Խնդիրների հաղթահարումը հեշտ է, երբ աշխատանքին լծված են ոլորտի գիտակները
Բացման արարողության ընթացքում ելույթով հանդես եկավ նաև Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը՝ նշելով, որ շատ կարևոր է տարբեր ոլորտի գործարարների ստեղծած միավորումների դերակատարումը։
«Խնդիրների հաղթահարումը շատ հեշտ է ստացվում, երբ այդ ծանր աշխատանքին լծված են ոլորտի գիտակները։ Վստահ եմ, որ մեր ասոցիացիայի և նոր ստեղծված Քարարտադրողների միության միջև կձևավորվեն համագործակցության նոր հեռանկարներ, նոր գործընկերություններ, ինչը կլինի ի նպաստ մեր երկրի և ի նպաստ հայկական քաղաքաշինական արտադրանքի»։
Քարարտադրողների միության խորհրդի անդամ «Mane Wood» և «Mane Tiles» ընկերությունների գործադիր տնօրեն Անժելա Մանուկյանն էլ շեշտեց միությանն աջակցելու կարևորությունը՝ նշելով, որ պարտադիր չէ անմիջապես լինել այդ ոլորտում՝ միությանը մասնակցելու համար։
«Միության նպատակներից մեկը պիտի լինի միջազգային հարթակներում խմբային շահերի ներկայացումը։ Գաղտնիք չէ, որ Հայաստանն ունի սահմանափակ ռեսուրսներ և սահմանափակ հնարավորություններ, մենք սահամանփակված ենք աշխարհագրորեն, և դա առիթ պետք է դառնա միավորելու ուժերը», – ասաց Մանուկյանը։

Քարարտադրության խորհրդի մյուս անդամների կազմում են նաև IMEGEMAN Interior & Architecture արվեստանոցի հիմնադիր և ղեկավար, ռեստորանային գաղափարների և կոնցեպցիաների ստեղծող, HoReCa ինտերիեր դիզայներ և զարգացման մասնագետ Միքայել Կասյանը, ՌԵԿԱ ընկերության տնօրեն ու դրա հիմնադիրներից Արման Մնացականյանը,Sandoyan Management Consulting ընկերության հիմնադիր Մարինա Սանդոյանը:

Միջոցառմանը ներկա էր նաև Ռուսաստանի Դաշնության Քարարտադրողների միության նախագահ Լև Զոհրաբյանը։ Ապրիլի 17-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև հուշագիր է ստորագրվել՝ ավելի ամրապնդելու Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական կապը և բացելու նոր հեռանկարներ երկու կողմերի համար, քանի որ Ռուսաստանը Հայաստանի արտահանման առանցքային շուկաներից է։

Ինչու՞ է Հայաստանը յուրահատուկ խաղացող քարամշակման ոլորտի արտահանման շուկայում, ինչպ՞ս կարելի է կառուցել ճանապարհ՝ միջազգային ներկայությունը ընդլայնելու համար. այս ու նմանատիպ այլ հարցեր քննարկվեցին միջոցառման մաս կազմող պանելային քննարկման ընթացքում, որին մասնակցում էին Հայաստանի Միջազգային հանքարդյունաբերության պալատի գործադիր նախագահ, ՏԱԲԻԱ իրավաբանական և խորհրդատվական ընկերության կառավարող գործընկեր Արտյոմ Գեղամյանը, Ռուսաստանի քարարտադրողների միության նախագահ Լև Զոհրաբյանը, IMEGEMAN Interior & Architecture արվեստանոցի հիմնադիր և ղեկավար Միքայել Կարսյանը:
Գեղեցիկ Ոսկանյան