Բողոքի ցույց Արցախի ներկայացուցչության դիմաց՝ թալանվածը հետ բերելու պահանջով

Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց ապրիլի 18-ին բողոքի ցույց տեղի ունեցավ՝ Արցախի հիմնադրամի հատկացված գումարների վերադարձի պահանջով։ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, որը ցույցի կազմակերպիչներից էր, ասաց, որ այդ գումարը փոխանցվել է 48 ընտանիքների ու յուրացվել։ Ցուցարաները պնդում են, որ տասնամյակներ շարունակ Հայաստանից Արցախ փոխանցված գումարները անցել են օլիգարխների ձեռքը։ Ցուցարարներին լսեց նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Մեկնաբանել