Երևանի այգիներում վարձակալած տարածքների 62 տոկոսը՝ վերագնահատված կադաստրային արժեքով

Երևանի քաղաքապետարանի ապրիլի 21-ի աշխատանքային նիստին հայտարարվեց, որ շարունակում է այգիներում և հանրային տարածքներում վարձակալական պայմանագրերի վերանայումն ու արդիականացումը՝ ելնելով նոր կադաստրային արժեքների սահմանումից։ Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այգիներում գործող 3,459 պայմանագրերից 2,175-ը (ավելի քան 62 տոկոսը) արդեն վերագնահատվել են նոր կադաստրային արժեքով։

Միաժամանակ, 1,284 պայմանագրերից 479-ը վարձակալներն արդեն ծանուցվել են, սակայն ծանուցումները հետ են վերադարձվել։ Բացի այդ, առկա են 454 պայմանագրեր, որոնք համարվում են խնդրահարույց, ինչպես նաև 165 պայմանագրեր՝ ծանուցման և ճշգրտման փուլում։

Քննարկման առարկա դարձան նաև բազմաբնակարան շենքերին կից ավտոտնակների, օժանդակ շինությունների և խորդանոցների վարձակալության պայմանագրերը։ Ըստ քաղաքապետարանի, ընդհանուր 15,717 նման օբյեկտներից 12,311-ը՝ շուրջ 78 տոկոսը, արդեն վարձակալվում են ըստ նոր կադաստրային արժեքի։

Դիտեք նաև՝

Մեկնաբանել