«Բարսելոնայի» մարզչական շտաբը Խորդի Ռոուրայի գլխավորությամբ որոշել է 19 ֆուտբոլիստ հայտավորել Մադրիդի «Ռեալի» հետ այսօր կայանալիք Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղին։ Հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
2013 թվականի առաջին Էլ Կլասիկոյին «Բարսելոնան» կներկայանա հետևյալ կազմով. Վալդես, Պինտո, Ալվես, Պիկե, Պույոլ, Ադրիանո, Ալբա, Բարտրա, Մասկերանո, Չավի, Սոնգ, Բուսկետս, Ալկանտարա, Ֆաբրեգաս, Ինյեստա, Պեդրո, Սանչես, Մեսսի, Վիլյա
Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա Մադրիդում, Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։