110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը. Մակրոնի ուղերձը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, ուղերձ է հղել՝ ֆրանսերենով և հայերենով:

«110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը։ Շարունակենք գործել՝ Մարդկության անունից, հանուն Ճշմարտության և Արդարության»,- ասված է Մակրոնի՝ հայերեն ուղերձում։

2019-ին Էմանուել Մակրոնի որոշմամբ՝ Ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

Ֆրանսիան, որը Եվրոպայի ամենամեծ հայ համայնքն ունի, 2001-ին օրենքով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Մեկնաբանել