Արդեն 11-րդ տարին է, ինչ Հայաստանում անց են կացվում ջրլող թռչունների հաշվառումներ:
Հայաստանի թռչուններին հաշվառեցին
Post navigation
Posted in:
Արդեն 11-րդ տարին է, ինչ Հայաստանում անց են կացվում ջրլող թռչունների հաշվառումներ:
Գյումրիում համայնքապետի նախնական ընտրությունների՝ փրայմըրիզի երկրորդ օրն էր: Ինչպե՞ս են անցնում ընտրությունները: Քաղաքացիները տեղյա՞կ են ընտրական կարգի մասին: Սիվիլնեթը Գյումրիում է և հետևել է շրջիկ խմբերի աշխատանքին, եղել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում, զրուցել բնակիչների հետ:
ԱԺ փոխնախագահի խորհրդական Սերգեյ Մուրադյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում ներկայացնում է տեխնոլոգիական ոլորտի մասշտաբային աջակցության օրենսդրական փաթեթը: Նրա խոսքով՝ ոլորտին տարեկան 90 մլն դոլարից ավելի աջակցությունը կտրամադրվի եկամտային հարկի, շահութահարկի և շրջանառության հարկի արտոնությունների տեսքով: Հատուկ ուշադրություն է դարձվել շահառուների լայն շրջանակի՝ գերփոքր ձեռնարկություններից մինչև խոշոր բիզնես, այդ թվում՝ ռելոկացված ընկերությունները և դրանց ստորաբաժանումները:
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է վեց զինվորական, այդ թվում՝ գեներալ։ Այդ մասին հաղորդել է այդ երկրի ազգային պաշտպանության նախարարությունը։ Դեպքը տեղի է ունեցել Իսպարտա նահանգի Քեչիբորլուի շրջանում ուսումնական վարժանքների ընթացքում՝ երկու ուղղաթիռի բախման հետևանքով։ Նշվում է, որ ուղղաթիռներից մեկը բարեհաջող վայրէջք է կատարել։
Բաշար Ասադի վարչակարգի տապալումից և ընդդիմադիրների՝ իշխանության գալուց հետո սիրիահայերը հայտնվել են նոր իրականությունում։ Ազգային առաջնորդարանը կոչ է արել Սիրիայում ապրող հայերին զուսպ և զգուշավոր լինել տեղի ունեցող այս փոփոխությունների փուլում և բնակարաններից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։ ՍիվիլՆեթը զրուցել է հայերենի ուսուցչուհի Երան Զէյթունցեանի հետ՝ Հալեպի առօրյայի մասին։ Credits: Ruptly
Պատերազմում, ի թիվս այլ գործողությունների, հաղթում են ռազմավարական պլանավորման, ռազմական, հետախուզական և տեղեկատվական առավելությունների շնորհիվ։ Ուստի խաղաղության տանող ճանապարհները հաճախ անցնում են պատերազմի միջով։ Առնվազն այդպես են այն ձևակերպում խաղաղության ջատագով լատին և սուահիլի մտածողները՝ իրենց կենսափորձով և համոզմունքներով։ Սակայն կարծում եմ, նման մտածողները շփոթում են խաղաղությունը այն փխրուն ներդաշնակության հետ, որը պահպանելը կենսաբանորեն անհնարին առաքելություն է։ Ոչ ոք չի չեղարկում պատերազմին պատրաստ լինելու բանաձևը, բայց դա որևէ տեղ չի տանում։ Այն նման է ընձուղտի ոտքերի վրա քայլող փղի, որը միայն կարող է սյուրռեալիստի կտավի հերոս դառնալ։ Բնությունը, անհաշվելի օրինաչափ կրկնվող ու ինքնաշխատ գործողությունների միջոցով, կարողանում է ավելի երկար պահպանել […]
Հայաստանն այս պահին միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ կանչելու որոշում չունի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան այն հայտարարության վերաբերյալ, որ ինչ-որ փուլում փոխադարձ հայցերի հետկանչի հարցը կարող է քննարկվել։ «Չեմ ուզում արտահայտել իմ դիրքորոշումը, որովհետև կստացվի, որ կմեկնաբանեմ։ Ճիշտ կլինի այս պահի դրությամբ զերծ մնալ մեկնաբանություններից։ Այս պահին նման հարց չկա դրված։ Շարունակվում է մեր հայցերի քննությունը, շարունակվում են ընթացակարգային քայլերը, որոնք անհրաժեշտ են հայցերի քննությունն ապահովելու համար»,- ասել է Կիրակոսյանը։ Լրագրողի հարցին՝ արդյոք […]
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը տևական ժամանակ իշխում էր ավերակների վրա, համակարգն ամբողջովին հյուծված էր, նշում է Ժնևի համալսարանի դասախոս, քաղաքագետ Վիգէն Չըթըրեանը ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում։ Նա բացատրում է ընդդիմադիր ապստամբների սրընթաց հաջողությունը և խոսում Թուրքիայի ռազմավարական հաջողության մասին, անդրադառնում քրդական գործոնին: Չըթըրեանի համոզմամբ՝ քրդերի ապագան կախված է Թրամփից։
ՍիվիլՆեթը «Քո գրպանից» հաղորդման շրջանակում բացահայտում է, թե ինչպես է Երևանի քաղաքապետարանը վատնել հարկատուների գումարները՝ Երևանի «Ծածկված շուկայի» մոտ գտնվող գետնանցումի անորակ վերանորոգման վրա, և ինչպես են պատասխանատու ընկերությունները շարունակում ստանալ պետական պատվերներ: