Պաշտոնական Բաքուն արձագանքել է Երևանում Ադրբեջանի դրոշի այրմանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ դատապարտել է Ջահերով երթի և Փարիզում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունների ժամանակ ադրբեջանական դրոշի այրումը։ Ադրբեջանական կողմը Հայաստանի ու Ֆրանսիայի իշխանություններից պահանջել է «այդ գործողությունները կատարած անձանց պատասխանատվության ենթարկել»։

«Պետք է միջազգային մակարդակով դատապարտվեն և կանխվեն այդ գործողությունները, որոնք ռևանշիստական ​​և էթնիկ ատելության վրա հիմնված մտածելակերպի հստակ դրսևորում են և դեռևս ուժեղ տարածում ունեն Հայաստանում և դրանից դուրս», – ասված է հայտարարության մեջ։

Հայաստանում ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողութան ժամանակ, ինչպես ամեն տարի, Ջահերով երթի մասնակիցներն այրել են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները։ Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ այդ գործողությունը քաղաքական ակցիա է։

Մեկնաբանել