Թող հրապարակեն այն ցանկը, որը ջղայնացնում է Թուրքիային. Քրիստինե Վարդանյան

Եթե Հայաստանի կառավարությունը որոշել է, որ «պետք է խելոք մնանք, չջղայնացնենք Թուրքիային ու Ադրբեջանին, թե չէ կհարձակվեն», դրա մասին պետք է ուղիղ ասել հանրությանը, ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրուցում: Նրա կարծիքով՝ նման որոշման պարագայում հանրությանը նաև պետք է ներկայացնել այն գործողությունների ցանկը, որոնք կջղայնացնեն Անկարային և Բաքվին: Պատգամավորը «աննախադեպ» որակեց Նիկոլ Փաշինյանի՝ դրոշներ վառելու ակցիայի քննադատությունը:

Մեկնաբանել