Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ձեռնոց է նետել «Բավարիայի» ապագա մարզիչ Պեպ Գվարդիոլային։
«Ցանկանում եմ Գվարդիոլայի համար նոր Մոուրինյո դառնալ։ Ցանկանում եմ առավելագույնս խոչընդոտել «Բավարիային»։ Եթե ես Գվարդիոլային դուր չեմ գալիս որպես մրցակից, դա չի նշանակում, որ մենք վատ հարաբերություններ ենք ունենալու։ Խնդիրներ չունեմ Պեպի հետ, Մոուրինյոյի հետ նույնպես»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Goal.com կայքը։