Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը մեղադրվում է $12 մլն կաշառք վերցնելու մեջ

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին մեղադրվում է $12 մլն կաշառք վերցնելու մեջ, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ Կեզերաշվիլին քրեական խմբավորման անդմաներին աջակցել է անօրինական գործունեություն ծավալելու, մասնավորապես՝ ալկհոլային կեղծված խմիչքների արտահանման հարցում, երբ 2007թ. զբաղեցրել է ֆինանսական ոստիկանության ղեկավարի պաշտոնը:

Ավելի ուշ, երբ Կեզերաշվիլին դարձել է պաշտպանության նախարար, խմբավորումից պահանջել է ավելացնել կաշառքի չափը:

«Հետքննությունը պարզել է, որ Կեզերաշվիլին իր անձնական շահերի համար համաձայնել է աջակցել քրեական խմբավորմանը՝ օգտվելով իր պաշտոնական լիազորություններից», -ասված է նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:

2008թ. ռուս-վրացական պատերազմի ընթացքում Վրաստանիպաշտպանության նախարարը հենց Կեզերաշվիլին էր:

Վրաստանում 2012թ. հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից և դրանցում «Վրացական երազանք» դաշինքի հաղթանակից հետո քրեական գործեր են հարուցվել պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիի ևԲաչո Ախալայայի դեմ:

Մեկնաբանել