Զեմֆիրայի նոր ալբոմը կթողարկվի փետրվարի 15-ին

Երգչուհի Զեմֆիրայի նոր ալբոմը լույս կտեսնի փետրվարի 15-ին: Հավաքածուի անվանումն ու երգերի քանակը դեռ հայտնի չեն:

Ալբոմի շնորհանդեսը տեղի կունենա Ռուսաստանի Տոմսկ քաղաքում, որտեղ փետրվարի 15-ին կկայանա Զեմֆիրայի մեծ համերգային շրջագայության մեկնարկը տվող առաջին համերգը: «Աֆիշա» թերթի հաղորդմամբ՝ ձայնասկավառակների մեծ մասը հիմնականում վաճառվելու է համերգների ժամանակ:

Վերջերս Զեմֆիրան ներկայացրել է երեք երգ, որոնք կարող են ընդգրկված լինել նոր ալբոմում՝ «Առանց շանսերի», «Փողեր» և «Անձրև»:

Երգչուհու համերգային շրջագայությունը կտևի մինչև ապրիլի 25-ը: Զեմֆիրան ելույթներով հանդես կգա Ռուսաստանում, Էստոնիայում, Լատվիայում և Ուկրաինայում, սակայն, երգչուհու կայքի հաղորդմամբ, համերգները հնարավոր է ավելի շատ լինեն:

Զեմֆիրայի վերջին՝ «Շնորհակալություն» ալբոմը թողարկվել է 2007թ.:

Մեկնաբանել