Եգիպտոսը կբարձրացնի Սուեզի ջրանցքով նավերի անցման հարկը

Եգիպտոսի իշխանությունները որոշել են Սուեզի ջրանցքով նավերի անցման հարկը բարձրացնել 2-5%-ով՝ կախված նավերի դասից և նրանց կողմից տեղափոխվող բեռներից, հաղորդում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Սուեզի ջրանցքի վարչությունը։

«Սուեզի ջրանցքով նավերի անցման հարկային հավաքագրումները կբարձրացվեն 2013թ․ մայիսի 1-ից»,- ասված է ջրանցքի վարչության հատուկ հայտարարությունում։ 5%-ով կբարձրացվի, մասնավորապես, հում նավթ, նավթամթերքներ և բնական գազ փոխադրող հեղուկանավերի մաքսատուրքը։ 2,5%-ով կբարձրացվեն ջրանցքով ավտոմեքենաներ փոխադրող նավերի մաքսատուրքերը, 3%-ով՝ մնացած բոլոր բեռնատար նավերինը։

Սուեզի ջրանցքի շահագործումից ստացվող եկամուտը Եգիպտոսի բյուջեի եկամտի հիմնական աղբյուրներից մեկն է։ Ջրանցքով անցնող նավերից հարկային հավաքագրումները տարեկան կազմում են մոտ $5,6 մլրդ։

Մեկնաբանել