ԱՄՆ իշխանությունները պետք է մեծացնեն վերահսկողությունը աֆղանական բանակի ստորաբաժանումների համար վառելիքի գնման գործընթացը՝ պայմանավորված մտավախություններով, որ նավթամթերքները կարող են մատկարարվել Իրանից՝ շրջանցելով Թեհրանի դեմ հարուցած պատժամիջոցները: Այսպիսի եզրակցություն է պաևունակում ԱՄՆ՝ Աֆղանստանի վերակառուցման հարցրեով հատուկ տեսուչ Ջոն Սոպկոն, հաղորդում է Washington Post-ը:
Զեկույցի համաձայն՝ 2007-2012թթ. Վաշինգտոնը ավելի քան $1 մլրդ է հատկացրել աֆղանական բանaկի համար գնվող վառելիքին: 2012թ. նոյեմբերից մատակարարները պետք է պարտադիր արտոնագիր ունենան, ըստ որի՝ իրենց արտադրանքում իրանական բաղադրիչ չկա: ԱՄՆ հրամանատարության գնահատականների համաձայն՝ աֆղանական բանակին 2014-2018թթ. ռազմական տեխնիկա մատակարարելու համար անհարժեշտ կլինի $2,8 մլրդ: