Աշոտյանը Սյունիքի մարզպետին առաջարկում է պատժել դպրոցի տնօրենին

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր գրություն է ուղարկել ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, որում, մասնավորապես, ասված է. «Նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզի Ագարակ գյուղ ՀՀ նախագահի այցելության ժամանակ մշակույթի տանը կայացած հանդիպմանը մասնակցել են նաև գյուղի դպրոցի ուսուցիչները և աշակերտները, ինչի արդյունքում խաթարվել է ուսումնական գործընթացը:

Ելնելով վերոնշյալից` առաջարկում եմ դպրոցի տնօրենի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ»:

Նշվում է, որ գրության համար հիմք է հանդիսացել www.azatutyun.am կայքում զետեղված տեսանյութը:

Մեկնաբանել