Քամու հետևանքով 57 արտակարգ դեպք է գրանցվել

Երևանում և մարզերում մայիսի 11-ին քամու հետևանքով արտակարգ դեպքեր են գրանցվել։ Աբովյանում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Փյունիկ, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղերում վնասվել են տանիքի թիթեղներ, անձրևատար խողովակներ, տապալվել ծառեր։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 57 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 44 դեպք, Արմավիրի մարզում՝ 1 դեպք, Արագածոտնի մարզում՝ 2, Լոռու մարզում՝ 4, Տավուշի մարզում՝ 2, Կոտայքի մարզում՝ 3, Արարատի մարզում՝ 1։

Բոլոր ահազանգերին փրկարարներն արձագանքել են՝ ցուցաբերելով համապատասխան օգնություն։

Մեկնաբանել