Թուրքիայում արգելված և ահաբեկչական կազմակերպություն ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) հայտարարել է իր լուծարման մասին։
Այս որոշումը կայացվել է կուսակցության 12-րդ համագումարի ժամանակ, որը տեղի է ունեցել մայիսի 5-7-ը, հաղորդում է քրդական Rudaw հեռուստաալիքը։
Համագումարի եզրափակիչ հռչակագրում նշվում է, որ «համագումարը որոշել է լուծարել PKK-ի կազմակերպչական կառուցվածքը և դադարեցնել զինված պայքարը, դրանով իսկ վերջ դնելով PKK կոչվող կազմակերպության գործունեությանը»։