2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են

Մայիսի 12-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում անհայտ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։

Որոնողական աշխատանքներին ներգրավված են մեծաթիվ ուժեր փրկարար ծառայությունից և ոստիկանությունից: Որոնողական աշխատանքներին են միացել բազմաթիվ կամավորներ։

Տարբեր վարկածներ են շրջանառվում։ Երեխայի ծնողները կասկածում են, որ երեխան հնարավոր է գետն ընկած լինի։

Մարմարիկում 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով:

Մեկնաբանել