2024-ի ընթացքում Քննչական կոմիտեում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 2309 քրեական վարույթ, որից 761-ը փոխանցվել է 2023-ից: Ազգային ժողովում ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։
«Դատարան ուղարկված 403 վարույթից 3-ը քննվել է սպանության, 3-ը՝ սպանության փորձի, 6-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 18-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 49-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 5-ը՝ մարդուն առևանգելու, 2-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 258-ը՝ ֆիզիկական ներգործության, 7-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 1-ը՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 2-ը՝ ալիմենտ վճարելուց խուսափելու, 48-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ»,- ներկայացրել է Պողոսյանը:
2025-ի հունվարի 17-ին ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ՝ Դատախազության, Քննչական կոմիտեի և ՆԳ նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միաժամանակ, 2024-ի ընթացքում 35 դատախազ Արդարադատության ակադեմիայում անցել է վերապատրաստում՝ բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքի, կանխարգելման և իրավական արձագանքի ուղղություններով։