Լոս Անջելեսի հայ համայնքում հայակենտրոն նոր սերունդ է ձևավորվել․ Արմեն Բայբուրդյան

Երևանի պետական համալսարանի և ԱՄՆ-ի Արևմտյան հայոց թեմի առաջնորդարանի ջանքերով հիմնադրվել է «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամը, որի առաջնային նպատակը համալսարանի շրջանավարտների ցանցի ստեղծումն է. ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում նշում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը։ Ըստ նրա՝ հիմնադրամը գործում է «անձեռնմխելի կապիտալի» սկզբունքով և գործնական քայլեր է կատարելու սփյուռքում ապրող հայ և ոչ հայ ուսանողներին ու մասնագետներին փոխադրելու մայր բուհ, ինչպես նաև կրթաթոշակներ է տրամադրելու նրանց՝ հատկապես հայագիտության բնագավառում։

Մեկնաբանել