Մանկական պալիատիվ խնամքը մարզերում

Հայաստանում մանկական պալիատիվ խնամքի առաջին բաժանմունքը բացվել է 2021-ին «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում, որտեղ կա 5 մահճակալ՝ նախատեսված օնկոհեմատոլոգիական հիվանդություն ունեցող երեխաների համար։ Եվս 3 մահճակալ կա «Արաբկիր» բժշկական կենտրոնում այդ բուժհաստատությունում գտնվող ծանր և կյանքին սպառնացող դեպքերի համար։ 2025-ի հունվարից արդեն գործի է դրվել մանկական պալիատիվ շարժական օգնության պիլոտային ծրագիրը։

Մեկնաբանել