Արցախցի շուրջ 90 զոհվածի ընտանիք սպասում է կառավարության որոշմանը

Արցախի կառավարությունը 2022-ին որոշում էր ընդունել՝ տրամադրել 20-22 մլն դրամի աջակցությամբ հավաստագրեր՝ 44-օրյա պատերազմի հետևանքով ու նաև 2022-ին Աղավնոյից, Բերձորից տեղահանված շուրջ 90 զոհվածի կամ անհետ կորածի ընտանիքի՝ Հայաստանում տուն գնելու նպատակով։ Համաձայն ծրագրի՝ ընտանիքների վերցրած հիփոթեքային վարկերը պետք է մարվեին Արցախի կառավարության կողմից՝ 20 տարվա ընթացքում։ Բայց Արցախի կառավարության լուծարումից հետո ընտանիքների վարկը չի մարվել, և հիմա նրանք փաստի առաջ են կանգնած։

Մեկնաբանել