Պապիկյանը Միացյալ Թագավորության ԶՈՒ նախարարի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները

Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդի հետ: Հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Երկուստեք պատրաստակամություն են հայտնել համագործակցությանը նոր թափ հաղորդել՝ երկու երկրներում պաշտպանության հարցերով կցորդներ նշանակելով: Անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի

Մեկնաբանել