Երևանի մի շարք հասցեներում լույս չկա․ վնասվել է էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգ

Մայիսի 13-ին՝ ժամը 17:15-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը չպատկանող էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգից առաջացած խնդրի հետևանքով հոսանքազրկվել են ընկերության սպասարկման ոլորտում գտնվող Երևան քաղաքի որոշ հատվածներ։ Հայտնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։

Հոսանքազրկվել են Քրիստափորի, Տպագրիչների, Տոլստոյի փողոցներ, Տիգրան Մեծի պողոտա, Վարդաշենի, Վարդանանց, Վազգեն Սարգսյանի, Սասունցի Դավթի, Սայաթ-Նովայի, Պուշկինի, Չարենցի, Վրացյանի, Սոֆիայի փողոցնեը։

«ՀԷՑ»-ից հայտնում են, որ ընկերության վթարավերականգնողական բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով՝ սեղմ ժամկետում բաժանորդներին ապահովելու այլնտանքային սնուցում:

  • Բա որ ասում եմ գնացեք “ԱՐՄՓԻԹ” ու գնեք հոսանքի սեփական գեներատոր…
    Գեներատոր գնելու համար զանգել
    096 65 15 35

Մեկնաբանել