Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»՝ Խոսե Մուխիկան

Մահացել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան, որն իր խնայողական կենսակերպի պատճառով համարվում էր «աշխարհի ամենաաղքատ նախագահը»։ Նա 89 տարեկան էր։

Նախկին նախագահի մահվան լուրը հայտնել է Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսին։

«Մենք շատ կկարոտենք քեզ, սիրելի՛ ծերուկ։ Շնորհակալություն ամեն ինչի համար, որ դու մեզ տվեցիր և մեր ժողովրդի հանդեպ քո մեծ սիրո համար», – X-ում գրել է Օրսին։

Մուխիկան Ուրուգվայի նախագահ է ընտրվել 2009-ին։ Նա երկիրը ղեկավարել է մինչև 2015-ը։

Նախագահության տարիներին Մուխիկան և նրա կինը ծաղիկներ էին աճեցնում վաճառքի համար։ Նախագահի աշխատավարձի մոտ 90%-ը նվիրաբերում էր բարեգործությանը, իսկ նրա միակ ունեցվածքը, բացի ֆերմայից, 1987-ի Volkswagen Beetle-ն էր։

Մեկնաբանել