Գյումրիում ընտրակաշառքի գործով նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է Գյումրիում 2025 թվականի մարտի 30-ին կայացած ավագանու արտահերթ ընտրություններին նախորդած ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը։

«Նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ բնակիչը դիմել է իր շրջապատի՝ ընտրելու իրավունք ունեցող մի շարք անձանց՝ ընտրություններին մասնակցելու և վերը նշված դաշինքի օգտին քվեարկելու համար ու այդ կապակցությամբ ձեռք բերած տվյալները փոխանցել ընտրակաշառք առաջարկած դաշինքի թեկնածուին:

Նախաքննության ընթացքում վերը նշված երկու անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ և 219-րդ հոդվածների 1-ին մասերով նախատեսված առերևույթ հանցանքներ կատարելու, այն է՝ ընտրակաշառք ստանալու և տալու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել վարչական հսկողությունը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշված է կոմիտեի հաղորդագրության մեջ:

Մարտի 27-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ քրեական վարույթներ են նախաձեռնվել՝ ընտրակաշառք տալու, ստանալու և այլ հոդվածներով։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ տվյալներ են ստացվել, որ ընտրողներին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու ընտրություններում կոնկրետ կուսակցության օգտին քվեարկելու դիմաց։

Գյումրիում ընտրակաշառք առաջարկելու դեպքերի վարույթների շրջանակներում խուզարկություններ էին կատարվել «Մեր քաղաքը» և «Մայր Հայաստան» դաշինքների գրասենյակներում։ Երկու դաշինքներից էլ ձերբակալվածներ մարդիկ էին ձերբակալվել:

Մեկնաբանել