Ի՞նչ ինքնիշխանության մասին է խոսքը, երբ ՀՀ պաշտոնյան վախենում է Արցախ ասել. Հակոբ Բադալյան

Հայաստանի քաղաքական դաշտը Քոչարյան-Սարգսյան-Փաշինյան եռանկյունին հաղթահարելու շանս դեռ չունի, ասում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ հայհոյախառն հայտարարությունները սաստկանալու են, բովանդակությունը նվազելու է, ինչն էլ շատ պարզունակ է դարձնում հանրային քննարկումները: Ըստ Բադալյանի՝ այս գործոններով պայմանավորված՝ Հայաստանը դառնում է խոպան հիբրիդային պատերազմի համար:

Մեկնաբանել